ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Արտակարգ իրավիճակների Հայաստան

Արտակարգ իրավիճակների Հայաստան
21.07.2024 | 07:52

Ճակատագրի հեգնանքով Արտակարգ իրավիճակների նախարարությունը լուծարվեց հենց Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին:

Այդ անունով նախարարություն այլևս չունենք, բայց «արտակարգ իրավիճակ» ռեժիմը քանակական և որակական այնպիսի աճ է արձանագրել, որ փաստացի ունենք «Արտակարգ իրավիճակների» Հայաստան:

Կրիմինալ այսպիսի բում Հայաստանում մի քանի տասնամյակ չի եղել. քրեական աշխարհի հետ ասոցացվող մարդիկ քաղաքացիներին անպատիժ գնդակահարում են: ՈՒ սա «օրինաչափ» է մի երկրում, որի ԱԺ նախագահը կարող է անպատիժ թքել քաղաքացու վրա կամ եթե

ՔՊ-ն կարող է ոստիկանության պահպանության տակ գտնվող քաղաքացու նկատմամբ արտադատարանական դատաստան տեսնել, ինչու՞ կրիմինալը չի կարող հանգստյան գոտում գնդակահարել քաղաքացու, ով «ճշտի» կանոններից «շեղվել» է:

Երևանի կեսը հոսանք չունի, մյուս կեսը՝ ջուր:

Ամեն ինչ կարելի է բարդել ՀԷԿ-ի վթարի վրա՝ քողարկելու համար այն փաստը, որ հեղափոխական իշխանությունը տապալել է բոլոր բարեփոխումները:

Ո՞նց հավատամ, որ ոստիկանությունը հասարակական կարգի, իմ անվտանգության պահապանն է, երբ քաղմասում հանցագործը ոստիկանի զենքով երկու ոստիկանների վրա է կրակում: Թերևս, ամերիկյան փողերով Ոստիկանությանը «բարեփոխել» են միայն ցուցարար և ընդդիմադիր խոշտանգելու նպատակով:

Արտակարգ իրավիճակների Հայաստանի վարչապետը անհոգ հեծանվավազքի մեջ է՝ հիմա էլ չափելով Բեռլինի ու Լոնդոնի փողոցները:

Նրա հեծանվային հոբբին անդադար զարգանում է՝ ուղիղ համեմատական Հայաստանում արձանագրված հանցագործությունների, ֆորսմաժորների աճին:

Հայաստանում կառավարում չկա, մանավանդ՝ Փաշինյանն ապրում է հեծանիվի «կյանքով ու ցավով»:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 3769

Մեկնաբանություններ